13.11.2017 19:15

Կոնվերսբանկի կողոպուտը կատարողին գտնելու համար ոստիկանությունը փող է խոստանում

Կոնվերսբանկի կողոպուտը կատարողին գտնելու համար ոստիկանությունը փող է խոստանում

«Կոնվերսբանկի»  Սայաթ Նովայի մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակումը կատարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություններ հայտնող անձինք կստանան խոշոր դրամական պարգեւատրում: Այս մասինտեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք, կամ զանգահարել: