14.11.2017 11:49

Երկրաշարժ Իրանում. փրկարարական աշխատանքներն ավարտված են

Երկրաշարժ Իրանում. փրկարարական աշխատանքներն ավարտված են

Իրանում երկրաշարժից տուժած շրջաններում ավարտվել են որոնողական-փրկարարական աշխատանքները: Այդ մասին հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը:

Տարերային աղետը խլել է առնվազն 445 մարդու կյանք, ավելի քան յոթ հազար հոգի վիրավորվել են:

Ամենից շատ զոհեր եղել են Կերմանշահ և Իլամ շրջաններում, որոնք կրել են տարերային աղետի հիմնական հարվածը: Նավթարդյունաբերման և նավթամշակման  օբյեկտները չեն տուժել, մինչդեռ տուժել են բժշկական հիմնարկները, Սարպոլ-է-Զահաբում կենտրոնական հիվանդանոցի շենքը լրջորեն վնասվել է, և այնտեղ աշխատող բժիշկները մեծ դժվարությամբ են կարողացել օգնություն ցուցաբերել հարյուրավոր վիրավորների:

Երկրաշարժի էպիկենտրոնը Իրաքի Սուլեյմանիայից 100 կմ հեռավորության վրա է եղել: Իրաքի պաշտոնական անձանց հաղորդումների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Իրաքում զոհվել է առնվազն յոթ մարդ, ավելի քան 530 հոգի տուժել են: Իրաքի առողջապահության մարմինների աշխատակիցները քաղաքացիներին դիմել են՝ խնդրելով արյուն հանձնել վիրավորների համար: Տուժածները նաև տաք հագուստի, սննդամթերքի և մանկական սնունդի կարիք ունեն:

Փոխանցում է euronews-ը: