14.11.2017 12:40

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները:

Նախատեսված երկու ժամի փոխարեն Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են առնվազն չորս ժամ: Նրանք քննարկել են անվիզա ռեժիմի վերականգնման և էկոնոմիկայի հարցեր՝ ըստ էության՝ վերացնելով առևտրային մյուս բոլոր սահմանափակումները:

Խոսվել է նաև էներգետիկ համագործակցության մասին. «Ռոսատոմը» շուտով ձեռնամուխ է լինելու թուրքական առաջին «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությանը: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև սիրիական կարգավորման հարցերին:

Հստակ չէ, թե արդյո՞ք Սոչիում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել քրդական հարցով:

 Անկարան դեմ է քրդական Դեմոկրատական միության մասնակցությանը Սիրիայի ժողովուրդների կոնգրեսին, որը կայանալու է դեկտեմբերին Աստանայում:

Փոխանցում է euronews-ը: