14.11.2017 13:01

Դոդոնը գնահատել է Մերձդնեստրի՝ անկախություն ձեռք բերելու հնարավորությունները

Դոդոնը գնահատել է Մերձդնեստրի՝ անկախություն ձեռք բերելու հնարավորությունները

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի կարծիքով՝ Մերձդնեստրի համար իրական չէ անկախություն ձեռք բերելը կամ Ռուսաստանի սուբյեկտ դառնալը:

«Բոլորը տեղյակ են դաշնային պետական կառուցվածքի իմ դիրքորոշմանը: Բայց իրականում կարևոր չէ, թե դա ինչպես կկոչվի՝ դաշնություն, ինքնավարություն և այլն: Կարևոր է, թե այդ կարգավիճակն ինչ բովանդակություն կունենա: Ես կարծում եմ, որ այսօր Մերձդնեստրի ունեցած բոլոր լիազորությունները հարկավոր է թողնել նրան: Խորհրդարան, նախագահ, կառավարություն, դրոշ: Եվ մենք Մերձդնեստրի բյուջեից ոչ մի կոպեկ չպետք է վերցնենք: Մենք պետք է ունենանք ընդհանուր պետականություն, ընդհանուր բյուջետային, բանկային համակարգեր, ընդհանուր արտաքին քաղաքականություն… Ընդհանուր սահմաններ»,- պարզաբանել է Դոդոնը «Независимая газета»-ին տված հարցազրույցում:

Մերձդնեստրը, որի բնակչության 60 %-ը ռուսներ և ուկրաինացիներ են, փորձել է Մոլդովայի կազմից դուրս գալ դեռ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ մտավախություն ունենալով, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիավորվի Ռումինիայի հետ: 1992 թ., ուժով խնդիրը լուծելու՝ Մոլդովայի իշխանությունների ձախողված փորձից հետո, Մերձդնեստրը, ըստ էության, դարձել է Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածք:

Փոխանցում է ria.ru-ն: