14.11.2017 13:26

Վենեսուելայի իշխանությունները մտադիր են վերահսկել սոցցանցերը

Վենեսուելայի իշխանությունները մտադիր են վերահսկել սոցցանցերը

Վենեսուելայի հեռուստահաղորդակցության ազգային հանձնաժողովը (Conatel) կստանձնի սոցիալական ցանցերի գործունեության կարգավորման գործառույթ: Այդ մասին հաղորդել է հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Ինչպես Conatel-ը անհրաժեշտ չափով վերահսկում է ԶԼՄ-ները, նա կգործի սոցիալական ցանցերում»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների շնորհիվ իշխանությունները կխոչընդոտեն այդ հարթակներում օգտատերերի շրջանում «ատելության հրահրումը»:

Անցյալ շաբաթ Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան հավանություն է տվել «Ընդդեմ ատելության, հանուն խաղաղ գոյակցության և հանդուրժողականության» օրենքին, որն արգելում է  «պատերազմի ցանկացած քարոզ» և «ատելության գովերգում»: Բացի այդ՝ օրենքը թույլ է տալիս արգելափակել ինտերնետ-կայքերը, որոնք նմանատիպ նյութեր են տարածում, ինչպես նաև 20 տարվա ազատազրկման դատապարտել «ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու» համար, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների հատկանիշներով:

Փոխանցում է tass.ru-ն: