14.11.2017 13:54

Պետդումայում Մեյի հայտարարությունները համարում են երկակի չափորոշիչների դրսևորում

Պետդումայում Մեյի հայտարարությունները համարում են երկակի չափորոշիչների դրսևորում

Ռուսաստանի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունները երկակի չափորոշիչների հերթական դրսևորումն են, կարծում է  ՌԴ պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Երկուշաբթի հանդես գալով արտաքին քաղաքականության հարցերով ամենամյա ճառով՝ Մեյը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ նրան մեղադրելով Ղրիմի անօրինական միավորման, Դոնբասի հակամարտությանը մասնակցության, կիբեռլրտեսության և հակերային գրոհների, ինչպես նաև՝ մի շարք երկրների ընտրություններին միջամտելու մեջ: Մեյը, սակայն, ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան «չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմի կամ էլ մշտական դիմակայության մեջ գտնվել Ռուսաստանի հետ»:

Երեքշաբթի Սլուցկին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, թե «Ռուսաստանը նույնպես չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմի»: «Մենք պատրաստ ենք երկխոսության, գործընկերային հարաբերությունների: Սակայն այդ գործընթացը պետք է բացառապես փոխադարձ լինի՝ հավասար և գործընկերային պայմաններով: Եվ այստեղ ես բացարձակապես համաձայն չեմ, թե Ռուսաստանն, իբր, փորձում է քայքայել կանոնների միջազգային համակարգը»: Պատգամավորի կարծիքով՝ «դա երկակի չափորոշիչների հերթական դրսևորումն է»:

Փոխանցում է ria.ru-ն: