12.01.2013 16:56

Նոր սկանդալ Մոուրինյոյի մասնակցությամբ

Նոր սկանդալ Մոուրինյոյի մասնակցությամբ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նորից հայտնվել է տհաճ միջադեպում:

Միջադեպը տեղի է ունեցել Մադրիդի առեւտրի կենտրոններից մեկում, որտեղ պորտուգալացի մասնագետը հարվածել է իրեն լուսանկարել ցանկացող մարդուն:

Տուժածի վկայությամբ, նա Մոուրինյոյին խնդրել է միասին լուսանկարվել, սակայն պորտուգալացին մերժել է: Այդ ժամանակ երկրպագուն փորձել է Մոուրինյոյին պարզապես լուսանկարել իր բջջային հեռախոսով: Մոուրինյոն նախ ոտքով հարվածել է երկրպագուին, իսկ նրա թիկնապահներից մեկը ձեռքից խլել է հեռախոսը եւ նետել գետնին: Ավելի ուշ երկրպագուն Մոուրինյոյի դեմ բողոք է ներկայացրել:

Մոուրինյոյի վկայությամբ, երկրպագուն մի քանի անգամ՝ առանց իր համաձայնության, փորձել է իրեն լուսանկարել: Միեւնույն ժամանակ մարզիչը կտրականապես հերքում է իր կողմից որեւէ ագրեսիայի դրսեւորումը, հաղորդում է El Mundo Deportivo-ն: