12.01.2013 17:11

Դիտորդական առաքելություն կիրականացնի նաև «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը

Դիտորդական առաքելություն կիրականացնի նաև «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը

2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի նաև «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ): Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Նշենք, որ իրականացնող միջազգային կազմակերպություններն այս պահին երկուսն են՝ Այ Սի Ի Էս (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն իրականացնելու կիրականացնի նաև «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ):