16.11.2017 09:45

Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ

Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդ»-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր թիմի հետ: Այս մասին հաղորդում է The Sun-ը: 

Այդպիսով, բելգիացին արդեն ձմռանը կարող է բանակցել այլ ակումբների հետ, իսկ ամռանը հեռանալ «Յունայթեդ»-ից:  

Նշվում է, որ Ֆելաինիին չի գոհացրել «կարմիր սատանաներ»-ի առաջարկը, իսկ «Յունայթեդ»-ում, ըստ երևույթին, ճիշտ չեն համարել բարձրացնել մի ֆուտբոլիստի աշխատավարձը, ով շուտով կդառնա 30 տարեկան: