16.11.2017 10:00

Յուրգեն Կլոպը հոսպիտալացվել է

Յուրգեն Կլոպը հոսպիտալացվել է

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիվանդանոցում է հայտնվել և բաց թողել թիմի այսօրվա մարզումը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 

50-ամյա մասնագետը հոսպիտալացվել է նախազգուշական նկատառումներով: 

Նա հիվանդանոց է ընդունվել, որպեսզի հետազոտություն անցնի, ինչից հետո պետք է լիարժեքորեն անցնի իր պարտավորություններին: