16.11.2017 08:11

Նոր երկրանման մոլորակ՝ 11 լուսատարի հեռավորության վրա

Նոր երկրանման մոլորակ՝ 11 լուսատարի հեռավորության վրա
M. KORNMESSER/AFP/GETTY IMAGES

Եվրոպական հարավային աստղադիտարանի գիտնականների թիմը հայտարարել է, որ նոր երկրանման մոլորակ է հայտնաբերել Արեգակնային համակարգից 11 լուսատարի հեռավորության վրա, եւ հույս ունի այնտեղ կյանք գտնել:  

Ross 128 աստղի շուրջ պտտվող մոլորակի կլիման բարեխառն է: Փոքր զանգված ունեցող էկզոմոլորակի՝ իր առանցքի շուրջ մեկ պտույտը հավասար է 10 երկրային օրվա:

Նոր աշխարհն ստացել է 128 b անունը: Պրոքսիմա b-ից հետո սա մեզանից հեռավորությամբ երկրորդ մոլորակն է, որը պտտվում է ոչ շատ ակտիվ կարմիր գաճաճի շուրջը, ինչը բարձրացնում է նրա վրա կյանք հայտնաբերելու հավանականությունը, փոխանցում է BBC-ն: