16.11.2017 13:29

Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության դեմ օրինագծին

Կառավարությունը հավանություն տվեց ընտանեկան բռնության դեմ օրինագծին

Իր այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն է տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որեւէ նոր հիմք եւ նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,- հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով օրենքի դեմ հանդես եկողների պնդումներին, թե օրենքը երեխաներին ծնողներից խլելու համար է ընդունվում: Հարությունյանը նաեւ հայտարարել է, թե առաջին տարբերակից մինչեւ այն տարբերակը, որ ներկայացնում է, մի շարք լուրջ փոփոխություններ են արվել նախագծում, ինչպես նաեւ ամրագրվել են մտահոգիչ հարցեր, օրինակ՝ արդյո՞ք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան՝ առանց ծնողի:

«Իրականում՝ ոչ, եւ դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին», - հայտարարել է Հարությունյանը: