16.11.2017 14:42

Կիբեռանվտանգության բրիտանական կենտրոնը մեղադրում է ՌԴ-ին

Կիբեռանվտանգության բրիտանական կենտրոնը մեղադրում է ՌԴ-ին

Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնի (GCHQ)  Կիբեռանվտանգության հարցերով ազգային կենտրոնի (NCSC) ղեկավար Կիրեն Մարտինը Ռուսաստանին մեղադրել է հեռուստահաղորդակցության, էներգետիկ ոլորտների եւ ԶԼՄ-ների դեմ իրականացված կիբեռհարձակումների համար:  

GCHQ -ն բրիտանական հատուկ ծառայություններից մեկն է, որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային հետախուզության եւ ՄԹ կառավարության ու զինված ուժերի տեղեկատվության պաշտպանության համար:

Մարտինի խոսքերով, Ռուսաստանը «փորձում է սասանել միջազգային կայունությունը»: Դրանից առաջ էլ Times պարբերականը հաղորդել է, որ Բրիտանիայում անցկացված վերջին ընտրությունների օրը երկրի էլեկտրամատակարարման համակարգը Ռուսաստանի կողմից հարձակումների է ենթարկվել:

Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելի վաղ Ռուսաստանը համառորեն հերքել է կիբեռհարձակումների ու Արեւմտյան երկրների ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ մեղադրանքները:

Հաղորդում է BBC-ն: