16.11.2017 16:19

Խաշն ու Պելմենին լավը չէին. ՍԱՊԾ-ն կասեցրել է արտադրական 2 գործունեություն

Խաշն ու Պելմենին լավը չէին. ՍԱՊԾ-ն կասեցրել է արտադրական 2 գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ ՇուշանԷլ ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել են վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:

«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Խաշ և Պելմենի ավանդական արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տրվել է Խաշ (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և Պելմենի ավանդական (45 կգ,  արտադրության օրը՝ 01.11.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) խմբաքանակները ետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագիր:

ՇուշանԷլ  ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և կրկին ներկայացնել նմուշները լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության արդյունքում կասեցվել է նաև «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը պատկանող մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասում և խանութում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չեն համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չեն ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին կթույլատրվի շարունակել արտադրական գործունեությունը հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: