17.11.2017 09:00

Էմերի. ՊՍԺ-ի նախագահը չի ցանկանում, որ Նեյմարը հեռանա թիմից

Էմերի. ՊՍԺ-ի նախագահը չի ցանկանում, որ Նեյմարը հեռանա թիմից

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հայտնել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը թիմից չի հեռանա:

«ՊՍԺ-ն և ակումբի նախագահը ցանկանում են, որ նա մնա ու կմնա: Գլխավորն այն է, որ նա իրեն լավ դրսևորի խաղադաշտում:

Ես խոսում եմ Նեյմարի հետ, ու դա ավելի կարևոր է, քան այս խոսակցությունները: Յուրաքանչյուր խաղացող իր ձևով է հարմարվում թիմին: Մենք անում ենք ամեն ինչ, որ նա շուտ հարմարվի»,- իսպանացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: