17.11.2017 09:30

Sport.es. անգլիական գրանդերը կապ են հաստատել Գրիզմանի հետ

Sport.es. անգլիական գրանդերը կապ են հաստատել Գրիզմանի հետ

Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է մանչեսթերյան գրանդերի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով, «Ման. Սիթի»-ն ու «Ման. Յունայթեդ»-ը պատրաստ են «Բարսելոնա»-ի հետ պայքարել 26-ամյա ռմբարկուի տրանսֆերը ձեռք բերելու համար և վճարել նրա մոտ 100 միլիոն եվրո հրաժարագինը: Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Գրիզմանի գործակալի հետ: Ֆուտբոլիստը հասկացրել է, որ չի պատրաստվում նախքան 2018 թվականի մարտ ամիսը որոշում կայացնել իր ապագայի հարցում:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկո»-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել ընդամենը 3 գոլի հեղինակ: