17.11.2017 09:45

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանը 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանը 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ

Իսպանիայի Մալյորկա քաղաքում երեկ մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը (շվեյցարական մրցակարգ, 9 տուր):

Մրցաշարին մասնակցում է 18 գրոսմայստեր, այդ թվում նաև Լևոն Արոնյանը:

Առաջին տուրում մեր հավաքականի առաջատարը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

Երկրորդի տուրի հանդիպումները կկայանան այսօր: Այս պահին Արոնյանի մրցակիցը դեռ հայտնի չէ: