17.11.2017 10:01

Mundo Deportivo. Ռոնալդուն մտածում է ՄԼՍ տեղափոխվելու մասին

Mundo Deportivo. Ռոնալդուն մտածում է ՄԼՍ տեղափոխվելու մասին

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրջորեն մտածում է կարիերան ՄԼՍ-ում շարունակելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացին վերջնական որոշում կկայացնի միայն Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ավարտից հետո, բայց արդեն այսօր հայտնի է, որ տարբերակներից մեկն ԱՄՆ տեղափոխվելն է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ 2017 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն: