17.11.2017 10:15

Աշխարհի առաջնությանն ընդառաջ

Աշխարհի առաջնությանն ընդառաջ

2018 թվականի Աշխարհի առաջնության վիճակահանությանը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց որտե՞ղ է այն անցկացվելու, ո՞վ է ներառված, և ինչպե՞ս է դա աշխատելու։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Աշխարհի առաջնության վիճակահանության մասին։

Երբ և որտեղ

Այն տեղի կունենա Կրեմլում:

Ո՞վ է ներառված

Վիճակահանությանը կմասնակցեն 32 թիմեր, որոնցից 31-ը մասնակցել են որակավորման մրցաշարին, իսկ Ռուսաստանն այնտեղ է՝ տանտիրոջ իրավունքով։

Հետևյալ թիմերն արդեն որակավորվել են։

  • ՈՒԵՖԱ (Եվրոպա) Ռուսաստան՝ տանտեր, Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա, Սերբիա, Լեհաստան, Անգլիա, Իսպանիա, Բելգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Խորվաթիա, Շվեդիա, Դանիա
  • ԿՈՆՄԵԲՈԼ (Հարավային Ամերիկա) Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա, Կոլումբիա, Պերու
  • ԿՈՆԿԱԿԱՖ (Հյուսիսային/Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ծովի երկրներ)Մեքսիկա, Կոստա Ռիկա, Պանամա
  • ԱՖԿ (Ասիա) Իրան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա
  • ԿԱՖ (Աֆրիկա) Թունիս, Նիգերիա, Մարոկկո, Սենեգալ, Եգիպտոս

Ինչպե՞ս է կայանալու վիճակահանությունը

Ի տարբերություն նախորդ անգամների՝ 31 որակավորված թիմերը կտեղաբաշխվեն չորս զամբյուղում՝ ըստ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նրանց դիրքի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ։ Սա նշանակում է, որ աշխարհի յոթ ամենաբարձր կարգով հավաքականները կհայտնվեն 1-ին զամբյուղում տանտեր Ռուսաստանի հետ միասին, իսկ մնացած թիմերը կբաժանվեն մյուս զամբյուղներում՝ ըստ իրենց դիրքի։

Արդեն պարզ է, որ Գերմանիան, Բրազիլիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը կլինեն 1-ին զամբյուղում, իսկ Իսպանիան, Շվեյցարիան և Անգլիան՝ 2-րդում։

Չորս զամբյուղները կդատարկվեն, և թիմերը կբաշխվեն չորս հավաքականներից բաղկացած խմբերում՝ A-ից H։

Ե՞րբ է Աշխարհի առաջնությունը

Աշխարհի առաջնությունը սկսվում է հունիսի 14-ին, երբ տանտերերը կմասնակցեն բացման խաղին։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա մեկ ամիս անց՝ հուլիսի 15-ին։