17.11.2017 10:45

Կանտոնա. Ինչո՞ւ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացավ, որ խաղա «գենգամների» դեմ

Կանտոնա. Ինչո՞ւ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացավ, որ խաղա «գենգամների» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան քննադատել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին: Ֆրանսիացին զարմացած է, թե ինչու է բրազիլացին «Բարսելոնան» ու Պրիմերան փոխել Լիգա 1-ի հետ:

«Երբ ֆուտբոլիստը 25 տարեկան է, խաղում է Բրազիլիայի հավաքականում ու «Բարսելոնայում», իսկ հետո տեղափոխվում է Ֆրանսիա, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել․․․ Որ խաղա «գենգամների» ու «ամյենների» դեմ:

Չեմպիոնների լիգա՞ն: Դա մրցաշրջանի ընթացքում ընդամենը 10 խաղ է: Չեմ հասկանում, թե նա ինչու է եկել Ֆրանսիայի առաջնություն: Ֆուտբոլի նկատմամբ կիրքը ես այլ կերպ եմ պատկերացնում»,- Կանտոնայի խոսքերն է մեջբերում Yahoo! Sport-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Բարսելոնային» վճարել է Նեյմարի հրաժարագինը, որը կազմել է 222 միլիոն եվրո: