17.11.2017 12:58

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

ԱԺ-ն այսօր ձայների 85 կողմ հարաբերակցությամբ (միաձայն) առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խոսքը զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագծի մասին է:  

Նախագծով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած անձինք, ում 27 տարին լրացել է, յուրաքանչյուր զորակոչից խուսափելու դիմաց պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար, ինչը հնարավորություն կտա ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ հայրենիք: