17.11.2017 13:42

Սիրիական ուժերը գրոհել են ԻՊ վերջին բաստիոնը

Սիրիական ուժերը գրոհել են ԻՊ վերջին բաստիոնը

Սիրիայի կառավարական զինված ուժերը՝ դաշնակիցների հետ միասին, սկսել են Աբու-Քամալ քաղաքի գրոհը: Քաղաքը «Իսլամական պետություն» կազմավորման վերջին բաստիոնն է: Այս մասին հաղորդում է Telegram-ալիք Directorate 4-ը:

Նշվում է, որ սիրական զորքերը կարողացել են դիրքավորվել քաղաքի հարավ-արեւմտյան ծայրամասերում: ԻՊ գրոհայինները, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնական հատվածում, կառավարական զորքերի դեմ հակատանկային հրթիռներ են կիրառում:

Ահաբեկիչների դեմ այսօրվա գրոհին նախորդել են ԻՊ դիրքերի մի քանի օր տեւած հրետակոծություններն ու օդային ռմբակոծությունները:

Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ իսլամիստներին դուրս են մղել քաղաքից դեռ նոյեմբերի 8-ին, սակայն, հետո հայտնի է դարձել, որ քաղաքի գրոհը դեռ չի սկսվել:

Աբու-Քամիլը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման վերջին խոշոր բաստիոնն է: