17.11.2017 14:12

Եթովպական ծագմամբ երգիչը ամենաշատ գումարն է վաստակել աշխարհում

Եթովպական ծագմամբ երգիչը ամենաշատ գումարն է վաստակել աշխարհում

Եթովպական ծագմամբ կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Թեսֆայե) գլխավորել է Forbes ամսագրի կազմած մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը:

Նշվում է, որ երգչի եկամուտը, որի հիմնական մասը ձեւավորվում է համերգային գործունեությունից, 2017 թվականին հասել է 92 մլն դոլարի:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել 23-ամյա երգիչ Ջասթին Բիբերը՝ 83,5 մլն տարեկան եկամուտով: Երրորդ հորիզոնականում է բրիտանացի երգչուհի Ադելը՝ 69 մլն դոլար ցուցանիշով:
Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի եւ NBA-ի սպորտսմեններ, 27-ամյա երգչուհի Թեյլոր Սֆիվթը, 20-ամյա մոդել Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի քույրը:

Ամսագիրը հաշվի է առել 2016 թվականի հունիսի 1-ից 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյյալները: Ցանկում հայտնված երիտասարդ 30 հայտնիների ընդհանուր եկամուտը 1 տարվա ընթացքում կազմել է 1,24 մլրդ դոլար: