17.11.2017 14:28

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա դեկտեմբերի սկզբին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա դեկտեմբերի սկզբին

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերին:

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, սակայն, որ հանդիպման հստակ օրն ու ժամը դեռեւս նախանշված չեն:

«Հնարավոր է, որ հանդիպումը կայանա դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,- ասել է Նալբանդյանը: