17.11.2017 14:41

Սերգեյ Մինասյանը նշանակվեց դեսպան

Սերգեյ Մինասյանը նշանակվեց դեսպան

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ): Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Համլետ Գասպարյանին ազատել է Ռումինիայում եւ Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Մինասյանը պետք է նշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն, վրացական կողմը չի հաստատել Մինասյանի ագրեմանը, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել ՀՀ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանին, որը հայտնի է որպես «թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացմամբ» զբաղվող «Յունիգրաֆ» ընկերության տեր: