17.11.2017 15:25

Բրազիլիայի ԱԳ նախարար. ԼՂ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում

Բրազիլիայի ԱԳ նախարար. ԼՂ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, եւ վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը: Այդ մասին այսօր հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան:

«Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում»,- ասել է նախարարը: