17.11.2017 15:40

Զբոսաշրջիկի քարտեզ. Որտեղ է վտանգավոր, եւ որտեղ՝ անվտանգ

Զբոսաշրջիկի քարտեզ. Որտեղ է վտանգավոր, եւ որտեղ՝ անվտանգ

International SOS միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում ճանապարհորդությունների անվտանգության հարցով, ստեղծել է զբոսաշրջիկների համար նախատեսված ամենավտանգավոր եւ անվտանգ երկրների յուրահատուկ քարտեզ:

Ըստ այդ քարտեզի՝ զբոսաշրջության համար ամենավտանգավոր երկրներն են Սիրիան, Լիբիան, Եմենը, Սոմալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Իրաքը, Աֆղանստանը, Գվինեա-Բիսաուն, Բուրունդին: Այս երկրները ներառվել են «ռիսկի էքստրեմալ մակարդակ» ունեցող E բաժնում:

Ռուսաստանը, Բրազիլիան եւ Հնդկաստանը հայտնվել են ռիսկերի արագ փոփոխվող մակարդակ ունեցող երկրների ցանկում:

Զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սլովենիան եւ Լյուքսեմբուրգը:

Վտանգավոր են համարվել նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, Գազայի հատվածը: