17.11.2017 16:40

Տարկետման թեմայով ԱԺ լսումներ կլինեն

Տարկետման թեմայով ԱԺ լսումներ կլինեն

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է, թե տարկետման վերաբերյալ ընդունված խնդրահարույց օրենքի շուրջ նոյեմբերի 22-ին կկայանան խորհրդարանական լսումներ, որոնք Ազգային ժողովի կայքում կհեռարձակվեն օնլայն ռեժիմով:

Նա հայտարարել է, թե եթե այդ լսումներից հետո նոր քննարկումների եւ կլոր սեղանների կարիք լինի, ապա իրենք պատրաստ են շարունակել քննարկումները եւ աջակցել դրանց` «ապահովելով մեր դասախոսների, կառավարության ներկայացուցիչների, գիտնականների, ուսանողների, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը»: