17.11.2017 17:14

ԵՄ-ն դժգոհ է Լեհաստանից

ԵՄ-ն դժգոհ է Լեհաստանից

Եվրախորհրդարանը կողմ է, որպեսզի Լեհաստանի դեմ քայլեր ձեռնարկվեն համընդհանուր արժեքները խախտելու համար: ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Վարշավային ապահովել դատական համակարգի անկախությունը, հավաքների ազատությունն ու կանանց իրավունքները:

ԵՄ խորհրդարանը քվեարկել է Եվրամիության մասին լիսաբոնյան պայմանագրի 7-րդ հոդվածը Լեհաստանի դեմ կիրառելու օգտին: Այն նախատեսում է համընդհանուր կանոնների խախտման դեմ օրինական միջոցների ձեռնարկում՝ ընդհուպ մինչեւ ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից զրկելը:  

Սկզբում ԵՄ խորհուրդը պետք է Լեհաստանին պաշտոնական նախազգուշացում ներկայացնի: Դա երկարատեւ գործընթաց է լինելու, մի քանի քվեարկություններով: Դրանից հետո արդեն այլ միջոցներ կարող են ձեռնարկվել:  

Հիշեցնենք, որ 2015 թվականին Լեհաստանում իշխանության եկած «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի Սահմանադրական դատարանի եւ ԶԼՄ-ների գործունեության մեջ: Այդ «բարեփոխումները» Բրյուսելի քննադատությանն են արժանացել: