17.11.2017 17:27

Էրդողան. 5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. Ermenihaber.am

Էրդողան. 5 շրջանների վերաբերյալ դրական քայլեր են արվել. Ermenihaber.am

ermenihaber.am կայքի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Քաթար եւ Քուվեյթ կատարած այցերից հետո, պատասխանելով թուրք լրագրողների հարցերին՝ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Մենք ասացինք, որ եթե Ռուսաստանը այդ հարցին կարեւորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան դրական է  վերաբերվում, սակայն, ինչպես տեսնում եմ, նա այդքան էլ մեծ  հույսեր չունի: Կարծում եմ՝ դրա պատճառը կողմերի որդեգրած դիրքորոշումն է:  Նրան ասացի, որ 5 շրջանների վերաբերյալ դրական  քայլեր են արվել. նրանք (հայկական կողմը -խմբ.)  դուրս կգան այդ շրջաններից»,- ասել է Էրդողանը: