18.11.2017 09:30

Գվարդիոլան ասել է, թե ով է աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանը

Գվարդիոլան ասել է, թե ով է աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպանը

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է իր թիմի կիսապաշտպան Ֆերնանդինյոյին: 

«Ֆերնանդինյոն անընդհատ մեզ համար է խաղում, նա չափազանց կարևոր ֆուտբոլիստ է «Սիթի»-ի համար: 

Նա կարող է 10 դիրքում խաղալ: Արդյոք նա իր դիրքում աշխարհի լավագույն խաղացո՞ղն է: Այո՛, ներկա պահին ես դրանում չեմ կարող կասկածել: Լավագույններից մեկը», - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում «քաղաքայիններ»-ի թվիթերյան էջը: