18.11.2017 09:45

Marca. «Բարսելոնա»-ն պատրաստ է տրանսֆերի հանել թիմի 10 ֆուտբոլիստի

Marca. «Բարսելոնա»-ն պատրաստ է տրանսֆերի հանել թիմի 10 ֆուտբոլիստի

Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է մեծացնել սեփական եկամուտները: Այս մասին հայտնում է Marca-ն:

Պարբերականի տեղեկություններով, «կապտանռնագույններ»-ն առաջիկայում մոտ 150 միլիոն եվրո եկամուտ պետք է ունենան, որոնցից 50-ը՝ խաղացողների տրանսֆերների վաճառքից: Այս տարբերակով «բլաուգրանա»-ն ցանկանում է լուծել աշխատավարձերի հարցը:

Հաղորդվում է, որ կատալոնացիները պատրաստ են կազմի 24 ֆուտբոլիստներից 10-ին տրանսֆերի հանել: Նրանք կհայտնվեն տրանսֆերային շուկայում և շահավետ առաջարկի դեպքում այդ ֆուտբոլիստներից մի քանիսը կլքեն ակումբը: