18.11.2017 10:00

Ռոնալդուն զանգահարել է Մեսսին, որպեսզի հայտնի նրան Ոսկե գնդակի հաղթողի անունը

Ռոնալդուն զանգահարել է Մեսսին, որպեսզի հայտնի նրան Ոսկե գնդակի հաղթողի անունը

Ըստ իսպանական մամուլի՝ Կրիշտիանու Ռոնալդուն զանգահարել է Լիոնել Մեսսին, որպեսզի ասի, թե գիտի, որ ինքն է նվաճելու այս տարվա Ոսկե գնդակը։

«Թվիթերում» հրապարակվել է «Ֆրանս Ֆուտբոլի» առաջին էջին նման նկար, որը Լիոնել Մեսսիին է հայտարարում 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Սակայն, իսպանական թերթ «Դոն Բալոնը» հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողն ասել է Մեսսիին, թե իրեն տեղեկացրել են, որ ինքն է լինելու հաղթողը, ոչ թե «Բարսելոնայի» իր մրցակիցը։

Ըստ թերթի՝ արգենտինացին շնորհավորել է Ռոնալդուին, որը կհավասարվի Մեսսիին Ոսկե գնդակների քանակով, եթե այս տարի նվաճի իր հինգերորդ Ոսկե գնդակը։

Հաղթողի անունը պաշտոնապես կհայտարարվի դեկտեմբերի 7-ին, իսկ հաջորդ օրը Ռոնալդուն և Մադրիդի «Ռեալը» կսկսեն իրենց արշավն Աշխարհի ակումբային առաջնությունում՝ որպես Եվրոպայի չեմպիոն, քանի որ անցած տարի նվաճել էին Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ոսկե գնդակը վաղուց Մեսսիի և Ռոնալդուի մրցակցության կենտրոնում է․ զույգն արդեն մեկ տասնամյակ լավագույնն է ճանաչվում։

Վերջին խաղացողը, բացի Ռոնալդուից և Մեսսիից, որը նվաճել է գավաթը, բրազիլիացի Կական էր 2007 թվականին։

Թեև Ռոնալդուն վստահ է, որ ինքը կճանաչվի 2017-ի չեմպիոն, Մեսսին լուրջ հայտ է ներկայացրել վեցերորդ Ոսկե գնդակի նկատմամբ։

Արգենտինացին այս մրցաշրջանի 17 խաղում արդեն 16 գոլ է խփել, մինչդեռ Ռոնալդուն խփել է ութը 13 խաղում, որոնցից միայն մեկն առաջնությունում։