18.11.2017 14:00

«Արսենալ»-«Տոտենհեմ». Խաղից առաջ

«Արսենալ»-«Տոտենհեմ». Խաղից առաջ

Անգլիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունելու է «Տոտենհեմին»: Այս հանդիպումը հավակնում է դառնալ տուրի ամենահետաքրքրական և  դիտարժան դիմակայություններից մեկը: 

Առաջին 11 տուրերից հետո «զինագործները» 19 միավորով դեռևս զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Նույնքան միավորներ ունեն նաև 5-րդ և 7-րդ տեղում ընթացող «Լիվերպուլն» ու «Բերնլին»: Հեռավորությունը Չեմպիոնների լիգայի քառյակից  ընդամենը 3 միավոր է: Անգլիայի այս տուրին նախորդող 5 տուրերի ընթացքում  «Արսենալը» 9 միավոր է վաստակել շնորհիվ 3 հաղթանակների: Վենգերի թիմն այդ ընթացքում 11 գոլ է խփել, թեև նաև գոլեր է բաց թողել (8 գոլ):

Այս հաշվետու խաղերից միայն մեկում  են «զինագործներն» իրենց դարպասը անառիկ պահել:  Այս պահի դրությամբ թիմի լավագույն ռմբարկուն Լյակազեթն է, որը գնդակը հակառակորդի դարպասն է ուղարկել 6 անգամ: 10-րդ տուրում «Արսենալը» արտագնա հանդիպում անցկացրեց առաջատարի՝ «Մանչեսթր Սիթ»-ի հետ և 1:3 հաշվով պարտություն կրել: Առաջին գոլը խփել են տանտերերը 19-րդ րոպեին: Ընդմիջումից հետո մի քանի րոպե անց «քաղաքաբնակները» 11 մետրանոց հարվածով կրկնապատկել են հաշիվը:  65-րդ րոպեին Լյակազեթը կրճատում է խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 9 րոպե անց լոնդոնցիները ևս մեկ գոլ են բաց թողնում:  Սեփական մարզադաշտում թիմն այս մրցաշրջանում առանց պարտությունների է խաղում: 5 տնային հանդիպումներում Արսեն Վենգերի թիմը ոչ մի միավոր չի կորցրել, խփել է 13 գոլ, բաց թողել 4-ը:

12-րդ տուրից առաջ «խցանները», հավաքելով  23 միավոր,  զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի  3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև 2-րդ տեղում ընթացող  «Մանչեսթր Յունայթեդը»: Իսկ ահա առաջատարից՝  «Մանչեսթր Սիթից» հեռավորությունն արդեն հասել է 8 միավորի:  Պետք է չմոռանանք հիշեցնենք նաև, որ թափ է հավաքում «Չելսին»:

ԱՊԼ նախորդ 5 տուրերում «Տոտենհեմը» վաստակել է 12 միավոր՝  4 հաղթանակների շնորհիվ: Բացի դրանից, արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթր Յունայթեդին»:  Այս ժամանակահատվածում  «խցանները» իրենց հաշվին 10 գոլ են գրանցել, այն դեպքում, երբ բաց են թողել ընդամենը 2-ը:  Ավանդաբար, թիմի ամենարդյունավետ ֆուտբոլիստն է Հարի Քեյնը, ում հաշվին այս պահին 8 գոլ և 1 գոլային փոխանցում է գրանցվել:  Անցած տուրում «Տոտենհեմը» ընդունել է առաջնության հետնապահին՝  «Քրիստալ Փելեսին»  և դժվարությամբ նվազագույն հաշվով հաղթանակ տարել: 64-րդ րոպեին միակ գոլի հեղինակ է դարձել Սոն Խին Մինը:

Կադրային կորուստները

Լոնդոնյան դերբիից առաջ երկու ակումբներից կադրային խնդիրների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել:

«Զինագործների» համար նորությունները բացասական են, որովհետև վնասվածքի պատճառով խաղը բաց է թողնելու հարձակվող Օլիվյե Ժիրուն: Այդ մասին «Тhe Sun»-ի հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ֆրանսիացու վնասվածքը լուրջ չէ, սակայն նա մինչև շաբաթ օրը չի հասցնի վերականգնվել: Նախկինի պես շարունակում են ապաքինվել Սանտի Կասորլան, Շկոդրան Մուստաֆին ու Դենի Ուելբեքը:

«Տոտենհեմի» կազմում նորությունները հիմնականում դրական են: Վնասվածքների պատճառով ազգային հավաքականների խաղերը բաց թողնելուց հետո շարք են վերադարձել Հարի Քեյնը, Դելե Ալին, Հարի Ուինքսը և Ուգո Լյորիսը: Ապաքինվածների թվում է նաև պահեստային դարպասապահ Միշել Վորմը,- գրում է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը:

Սպասվածից լուրջ է պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի վնասվածքը, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռեալի» դեմ տնային մրցավեճում (3:1): Բելգիացու վերջնական ապաքինումը հետաձգվել է մինչև 2018 թվականի հունվարի սկիզբը: «Տոտենհեմի» կազմում խաղը բաց կթողնեն վաղուց վնասվածքներ ունեցող Էրիկ Լամելան ու Վիկտոր Վանյաման:

Վիճակագրություն

Այս 2 թիմերի միջև վերջին 5 հանդպումներից 3-ում գրանցվել է  խաղաղ ելք: 1-ական հաղթանակ էլ տոնել են լոնդոնյան այս թիմերից  յուրքանչյուրը: Առանձնահատուկ արդյունավետությամբ այս 2 ակումբների հանդիպումները աչքի չեն ընկնել, այնուհանդերձ, գոլերի փոխանակում 5 դեպքից 4-ում տեղի է ունենում: