18.11.2017 16:10

«Ռոմա»-«Լացիո». Ո՞վ կշարունակի հաղթական երթը

«Ռոմա»-«Լացիո». Ո՞վ կշարունակի հաղթական երթը

Իտալիայի A Սերիայի 13-րդ տուրը բացում է «Ռոման», ով այսօր  «Օլիմպիկո» մարզադաշտում կընդունի «Լացիո»-ին: Այս 2 թիմերն էլ այս մրցաշրջանում անչափ հաջող են հանդես գալիս և կարող են շարունակել իրենց հաղթանակների երթը: Թե «Ռոման», և թե «Լացիոն» արդեն մոռացել են, թե երբ են խադադաշտից հեռացել գլխահակ: Այնուհանդերձ, նրանցից մեկի հաղթական երթը  կարող է ընդհատվել: Անչափ հետաքրքրական է, թե դա որ թիմը կլինի:

Գրանցված արդյունքը հաշվի առնելով, կարելի է ասել, որ հռոմեացիները նոր թափ են հավաքել: Չէ՞ որ Դի Ֆրանչեսկոյի սաներն արդեն 5 հանդիպում անընդմեջ խաղադաշտից հեռանում են հաղթանակած: Չեմպիոնների լիգայի գոտուց հեռավորությունը կազմում է ընդամենը 1 միավոր: Թիմը խաղում է բավականաչափ ծանրաբեռնված ժամանակացույցով և այսօր հանդիպելու է  Իտալիայի առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցնող  «Լացիո»-ի հետ, իսկ դրանից հետո հանդիպում է անցկացնելու Չեմպիոնների լիգայում, որտեղ միցակիցը իսպանական «Ատլետիկոն» է: Թեև «գայլերը» չեն կարող հպարտանալ գերարդյունավետությամբ՝ 11 հանդիպումներում խփել են 21 գնդակ, այնուհանդերձ, վերջին 2 հանդիպումներում թիմը դարձել է 7 գոլի հեղինակ:   Իսկ հակառակորդները եղել են «Ֆիորենտինան» և Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Չելսին»: «Մանուշակների» դեմ անցկացրած վերջին հանդիպումը «գայլերին» այնքան էլ հեշտ չտրվեց: Հավասար առաջին խաղակեսը և 2 թիմերի խփած  4 գոլը թվում է պետք է քամեր մրցակիցների բոլոր ուժերը: Սակայն խաղից հոգնեցին միայն տանտերերը: Հռոմեացիները 2-րդ խաղակեսում նոր ուժեր հավաքեցին և կարողացան հաղթել 2:4 հաշվով:

 

 «Լացիո»-ի հաղթանակների շարքը հասել է 9-ի: Սեպտեմբերին «Նապոլի»-ին պարտվելուց հետո Սիմոնե Ինձագիի թիմը 2 գոլից պակաս չի խփել: Միայն Եվրոպայի լիգայում  «Նիցցա»-ի հետ հանդիպումից հետո է թիմը հեռացել  1 գոլով, որն էլ 92-րդ րոպեին ինքնագոլ է եղել: Այնուհանդերձ, այդ ողջ խաղի ընթացքում թիմերը դարպասին 18 հարված են կատարել, սակայն անգամ դարպասաձողին ոչ մի անգան գնդակը չի դիպչել: Իտալիայի առաջնությունում խփած 31-րդ գոլում իր հսկայական ավանդն է ունեցել Իմոբիլեն, ով ազդրի վնասվածքի պատճառով «Նիցցա»-ի դեմ խաղին չէր մասնակցում: Այս ֆուտբոլիստն իր հաշվին արդեն 14 գոլ է գրանցել:  Իմոբիլիեն կարծես, թե վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մեկնել Հռոմ: Սակայն նրան չի կարող ընկերանալ «Լացիո»-ի դարպասապահը Թոմ Ստրակոշը, ով մկանային վնասվածք ունի:  

Անցած մրցաշրջանում այս 2 թիմերը հաղթել են միմյանց հետ անցկացրած արտագնա խաղերում: Ի դեպ, արտագնա հանդիպումներում «Լացիոն» 100 տոկոսանոց արդյունք է գրանցել. 6 հանդիպում՝ 6 հաղթանակ:  «Ռոման» սեփական տանը պարտվել է   «Ինտերին» և «Նապոլիին»: Տեսնեք ի՞նչ արդյունք կգրանցվի այս անգամ:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

Ռոմա` Ալիսոն, Ֆլորենցի, Մանոլաս, Ֆացիո, Կոլարով, Պելեգրինի, դե Ռոսի, Ստրոտման, Պերոտի, Ջեկո, Էլ Շարավի

Լացիո` Ստրակոշա, Բաստոս, Դե Վրեյ, Ռադու, Մարուսիչ, Պարոլո, Լեյվա, Լուլիչ, Միլինկովիչ-Սավիչ, Լուիս Ալբերտո, Իմոբիլե