18.11.2017 17:00

«Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ. Հավերժ հակառակորդները

«Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ. Հավերժ հակառակորդները

Ֆուտբոլի իսպանական առաջնության 12-րդ տուրի շրջանակում այսօր Մադրիդի «Ատլետիկոն» կընդունի մեկ այլ մադրիդյան թիմի՝ «Ռեալին»: Նորակառույց ու գեղեցիկ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում սպասվում է անկանխատեսելի, համառ ու լարված պայքար:

Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ «ներքնակավորները»  վատագույն մեկնարկն են գրանցել Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշարի վերջին 4 շրջանից 2-ի եզրափակիչ փուլի մասնակիցը ,  «Ռոմա»-ի հետ (1:1) ոչ-ոքի խաղալով,  պարտվելով  «Չելսի»-ին  (1:2) և 2 անգամ չկարողանալով անփորձ «Ղարաբաղ»-ի  հարցերը լուծել (արտագնա խաղում՝ 0:0, տանը՝ 1:1), հայտնվել է  մրցաշարից դուրս մնալու վտանգի առաջ: Ազգային առաջնությունում ևս թիմի գործերը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չեն. վերջին 6 հանդիպումից 4-ը ավարտվել է ոչ- ոքի արդյունքով:  «Ղարաբաղի» հետ արտագնա խաղում ոչ-ոքի խաղալուց հետո, մադրիդցիները կարողացան հաղթել «Սելթա»-ին (1:0),  սակայն հետո Անգլիայի գավաթի համար պայքարում ոչ-ոքի խաղացին  «Էլչեի» հետ (1:1), իսկ Պրիմերայում անցկացրած տնային խաղում միավորներ կորցրեցին («Վիլյառեալ»ի հետ՝1:1): Այնուհանդերձ, այս ամենից հետո, թիմը «Ղարաբաղ»-ի հետ պատասխան խաղում առաջինը գնդակ բաց թողնելով, կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ  «Դեպորտիվո»-ի հետ հանդիպումն ավարտվեց  ավելացրած ժամանակում մադրիդցիների խփած գոլով:   Անշուշտ, դժվար չէ նկատել, որ  «Ատլետիկոն» դժվարին ժամանակներ է ապրում և բազմաթիվ խնդիրներ ունի:  Միայն Չեմպիոնների լիգայում «Ղարաբաղի» հետ անցկացրած 2 հանդիպումներում մադրիդցիները դարպասի ուղղությամբ 40 հարված են կատարել, և  դրանցից միայն 1-ն է եղել արդյունավետ: Վերջին 9 հանդիպումներում «Ատլետիկոն» 1 գոլից ավելի չի խփել:  Պրիմերայի 11 տուրերից հետո մադրիդյան ակումբը 23 միավորով և գնդակների 16-6 տարբերությամբ զբաղեցնում է  4-րդ հորիզոնականը: Խփած 4 գոլով լավագույն ռմբարկու է համարվում Անխել Կորրեան, 3 գնդակ էլ իր հաշվին գրանցել է Կարասկոն, ով, ցավոք սրտի, վնասվածք ունի և այս հանդիպմանը չի կարող մասնակցել:   Հիվանդասենյակում են նաև պաշտպան Ֆիլիպե Լուիսը և կիսապաշտպան Կոկեն:  

 «Ռալի» համար նույնպես այս մրցաշրջանի մեկնարկը չի կարելի լավագույներից մեկը համարել: «Սերուցքայինները»  ևս  11 հանդիպումներից հավաքել են ընդամենը  23 միավոր, սակայն գնդակների  23-9 հարաբերակցությունը թույլ է տվել թիմին զբաղեցնել 3-րրդ հորիզոնականը: Պրիմերայում 4-ական գոլ են խփել Իսկոն և Ասենսիոն, իսկ ահա Քրիստիանո Ռոնալդուն աչքի է ընկել ընդամենը 1 անգամ: Դրա փոխարեն այս ֆուտբոլային աստղը  խփած 6 գնդակով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում:  Այս հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի Գարեթ Բեյլը և Մաթեո Կովաչիչը:

«Ներքնակավորները» թեև քիչ գոլ են խփում, այնուհանդերձ, քիչ էլ բաց են թողնում: Հոկտեմբերին թիմը «Բարսելոնայի» հետ տնային հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Նկատի ունենալով, որ վերջին ժամանակներս «Ռեալը» լուրջ թիմերի հետ այնքան էլ հաջող չի խաղում, գուցե այս անգամ ամեն ինչ անի հաղթելու համար: