18.11.2017 19:16

ԱՊԼ. «Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:0. «զինագործներ»-ը հաղթեցին (տեսանյութ)

ԱՊԼ. «Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:0. «զինագործներ»-ը հաղթեցին (տեսանյութ)

ԱՊԼ-ի 12-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց նույն քաղաքը ներկայացնող «Տոտենհեմ»-ին:

Վենգերի թիմը հյուսիսլոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեց: Հանդիպման մեկնարկից 36 րոպե անց Շկոդրան Մուստաֆին հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին: Ընդամենը 5 րոպե անց Ալեքսիս Սանչեսը կրկնապատկեց Վենգերի թիմի առավելությունը՝ 2:0: Հանդիպման ընթացքում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Այսպիսով, այս հաղթանակից հետո «զինագործներ»-ը 22 միավորով մնացին 5-րդ հորիզոնականում: «Լիվերպուլ»-ն ու «Բարնլի»-ն այս տուրի իրենց խաղում հաղթելու դեպքում կարող են հավասարվել «Արսենալ»-ին: «Տոտենհեմ»-ն իր հերթին 23 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում, բայց «Չելսի»-ն քիչ անց մեկնարկող «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ արտագնա խաղում հաղթելու դեպքում կշրջանցի «խթաններ»-ին:

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2:0
1:0՝ Մուստաֆի (36'), 2:0`Սանչես (41')