18.11.2017 23:26

Լա Լիգա. «Լեգանես» - «Բարսելոնա»՝ 0:3. առաջատարը կրկին 3 միավոր վաստակեց (տեսանյութ)

Լա Լիգա. «Լեգանես» - «Բարսելոնա»՝ 0:3. առաջատարը կրկին 3 միավոր վաստակեց (տեսանյութ)

Լա Լիգայի 12-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Լեգանես»-ին և խոշոր հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման 28-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին: 

Ընդմիջումից 15 րոպե անց ուրուգվայցի ռմբարկուն կրկնապատկեց «Բարսելոնա»-ի առավելությունը՝ 2:0, իսկ հանդիպման վերջակետը հիմնական ժամանակի վերջին րոպեին դրեց Պաուլինյոն (3:0):

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն 34 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Լեգանես»-ն իր հերթին 17 միավորով 9-րդն է:

«Լեգանես» - «Բարսելոնա»՝ 0:3
0:1, 0:2՝ Լուիս Սուարես (28', 60'), 0:3` Պաուլինյո (90')