19.11.2017 09:00

«Նապոլի» - «Միլան»՝ 2:1. առաջատարը հաղթանակ տարավ (տեսանյութ)

«Նապոլի» - «Միլան»՝ 2:1. առաջատարը հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Նապոլի»-ն սեփական հարկի տակ ընդունեց Միլան քաղաքի համանուն թիմին և հաղթանակ տարավ:

Հանդիպման 33-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն Ժորժինյոյի փոխանցումից հետո բացեց հաշիվը՝ 1:0: Առաջին խաղակեսն հենց այսպես էլ ավարտվեց՝ տանտերերի նվազագույն առավելությամբ:

Ընդմիջումից հետո, իսկ ավելի կոնկրետ հանդիպման 73-րդ րոպեին նեապոլցիները ևս 1 գոլ խփեցին: Այս անգամ աչքի ընկավ Ժելինսկին: «Միլան»-ը մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին Ռոմանյոլիի գոլի շնորհիվ կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը՝ 2:1: 

Այս հաղթանակից հետո Սարիի թիմը 35 միավորով շարունակում է մնալ Ա Սերիայի միանձնյա առաջատարը, իսկ «Միլան»-ը 13 միավորով 7-րդն է:

«Նապոլի» - «Միլան»՝ 2:1
1:0՝ Ինսինյե (33'), 2:0՝ Ժելինսկի (73'), 2:1` Ռոմանյոլի (90+1')