19.11.2017 09:15

Իբրահիմովիչը 216 օր անց վերադարձավ խաղադաշտ

Իբրահիմովիչը 216 օր անց վերադարձավ խաղադաշտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերջապես վերադարձավ ֆուտբոլային խաղադաշտ:

Դա տեղի ունեցավ «Նյուքասլ»-ի դեմ ԱՊԼ-ի 12-րդ տուրի խաղի 77-րդ րոպեին, երբ 36-ամյա ռմբարկուն փոխարինման դուրս եկավ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Անդերլեխտ»-ի դեմ ապրիլին կայացած Եվրոպա Լիգայի խաղում կտրել էր ծնկի խաչաձև կապանները: Այդ վնասվածքից 216 օր անց Իբրահիմովիչը կրկին պաշտոնական հանդիպում անցկացրեց:

Նորամուտի խաղում Իբրահիմովիչն անգամ մկրատաձև հարված կատարեց և ապացուցեց, որ նույնիսկ 36 տարեկանում այդպիսի լուրջ վնասվածքից հետո կարող է «Ման. Յունայթեդ»-ի համար կրկին կարևոր ֆուտբոլիստ դառնալ: