19.11.2017 09:30

«Բարսելոնա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

«Բարսելոնա»-ն ակումբային ռեկորդ է սահմանել

Կատալոնական «Բարսելոնա»-ն Լա Լիգայի 12-րդ տուրում խոշոր հաշվով հաղթեց «Լեգանես»-ին (3:0):

Այսպիսով, «Բլաուգրանա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ընթացիկ առաջնության 12 խաղում ընդամենը 4 գնդակ է բաց թողել:

Ինչպես հայտնում է Opta-ն, սա «Բարսելոնա»-ի պատմության լավագույն ցուցանիշն է այդ ժամանակահատվածի համար: