19.11.2017 09:45

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանն ու Վաշյե-Լագրավը ոչ-ոքի խաղացին

ՖԻԴԵ, Գրան Պրի. Լևոն Արոնյանն ու Վաշյե-Լագրավը ոչ-ոքի խաղացին

Իսպանական Մալյորկա քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի մրցաշարը:

Լևոն Արոնյանը 3-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այսպիսով, 3-րդ տուրից հետո Արոնյանը Վաշյե-Լագրավի, Պյոտր Սվիդլերի, Անիշ Գիրիի և Թեյմուր Ռաջաբովի հետ 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը (1 հաղթանակ և 2 ոչ-ոքի):

Չորրորդ տուրի պարտիաները կկայանան այսօր: