19.11.2017 10:15

Պոչետինոն դժգոհել է «Արսենալ»-ի դեմ խաղի գլխավոր մրցավարից

Պոչետինոն դժգոհել է «Արսենալ»-ի դեմ խաղի գլխավոր մրցավարից

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Արսենալ»-ից կրած 0:2 հաշվով պարտությունը:

«Հավասար խաղ էր ինչպես պահերով, այնպես էլ գնդակին տիրելու ցուցանիշով: Հիասթափված եմ, քանի որ իմ թիմը մեծ ջանքեր գործադրեց: Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով:

Առաջին գոլի դրվագում 100%-անոց խաղից դուրս վիճակ կար, հնարավոր է՝ նաև երկրորդի դեպքում: «Սուոնսի»-ի դեմ խաղում (0:0) մրցավարը կրկին Մայք Դինն էր»,- «խթաններ»-ի գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն: