19.11.2017 10:30

Անչելոտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը

Անչելոտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը

«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մերժել է Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

58-ամյա մասնագետը համարվում էր ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Ջամպյերո Վենտուրային փոխարինողը: Իտալիայի հավաքականի հետ պայմանագրի շուրջ բանակցությունները մի քանի օր առաջ են սկսվել, սակայն հաջողությամբ չեն ավարտվել: 

Հիմա այդ պաշտոնը ստանձնելու հիմնական հավակնորդը «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է: