19.11.2017 10:44

Համլիթոն. «Ալոնսոն միակ թիմակիցն էր, որից ինչ-որ բան սովորել եմ»

Համլիթոն. «Ալոնսոն միակ թիմակիցն էր, որից ինչ-որ բան սովորել եմ»

Չորրորդ անգամ Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Լյուիս Համիլթոնը խոսել է իր նախկին թիմակից Ֆերնանդո Ալոնսոյի մասին և սենսացիոն հայտարարություն է արել: Քառակի չեմպիոնը նշել է, որ իսպանացին իր միակ թիմակիցն է եղել, որից ինչ-որ բան սովորել է:

-Ալոնսոն միակ թիմակիցն էր, որից ինչ-որ բան սովորել եմ: Երբեք չեմ զգացել, որ մենք մրցակիցներ ենք: Ավելացրել ու կատարելագործել եմ իմ որակները: Օրինակ ոչինչ չեմ սովորել Նիկո Ռոսբերգից,- նշել է Համիլթոնը:

Հետաքրքիր էր այն, որ բրիտանացին հայտարարել է, որ նրան ոչինչ չի տվել Ռոսբերգի հետ աշխատանքը՝ չնայած նրան, որ նա նույն թիմում աշխատել է ինչպես Ռոսբերգի, այնպես էլ Ջենսոն Բատտոնի հետ: Ամեն դեպքում անցած տարի չեմպիոնական կոչումը զիջելուց հետո, ընթացիկ տարում Համիլթոնը կարողացավ վերադարձնել այն:

-Հոգեբանական գործոնը կարևոր դեր խաղաց այս տարում,- ասել է Համիլթոնը: