19.11.2017 11:00

ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը. Մեսսին նույնպես կաշառք է վերցրել

ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը. Մեսսին նույնպես կաշառք է վերցրել

Gazzetta dello sport

Կաշառակերության և կոռուպցիայի ստվերը, որը երկու տարի առաջ ցնցեց ՖԻՖԱ-ի և համաշխարհային ֆուտբոլի գագաթը, տարածվում է նաև աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստի` Լիոնել Մեսսիի վրա: «Լուի» անունը նշվել է Ալեխանդրո Բուրսակոյի` «Տորնեոս ի Կոմպետենսիասի» նախկին տնօրենի կողմից, որն այժմ Նյու Յուրքում ընթացքող դատական գործընթացի հիմնական վկան է: Վերջին լսման ժամանակ Բուրսակոն հայտարարել է, որ հաճախ 200 հազար դոլար է վճարել Մեսսիին և «Ալբիսելեստեի» այլ խաղացողների, որպեսզի մասնակցեն Արգենտինայի ֆեդերացիայի կազմակերպած ընկերական հանդիպումներին:

Այս պահին տնային կալանքի տակ գտնվող Բուրսակոն համաձայնության է եկել Միացյալ Նահանգների արդարադատության հետ` պատժի մեղմացման դիմաց: Համաձայնությունը նախատեսում է, որ Բուրսակոն մանրամասնորեն պատմի, թե ինչպես էր կառուցված ՖԻՖԱ-ի բարդ կոռուպցիոն համակարգը, որը երկու տարի առաջ բացահայտվեց Շվեյցարիայի իշխանությունների կողմից` հյուրանոցում ֆուտբոլի բարձր պաշտոնյաների ձերբակալությամբ: Վերջին օրերին Բուրսակոն լուրջ անուններ է տվել` սկսած Խուլիո Գրոնդոնայից` արգենտինական ֆուտբոլի նախկին ղեկավարից և ՖԻՖԱ-ի գանձապահից, որին առանց գրանցման մոտ 15 միլիոն դոլար է վճարվել մինչև 2030 թվականը Մունդիալի ցուցադրման իրավունքների համար: Բացի Գրոնդոնայից, որը մահացել է 2014-ից հուլիսին, «Տորնեոս ի Կոմպետենսիասի» նախկին տնօրենը, խոսել է նաև «Գլոբոյի» և «Տելեվիզիվայի» խմբագրությունների մասին, որոնք անմիջապես ժխտել են մեղադրանքները: Արգենտինացի նախկին տնօրենի կոմից նշված վերջին անունը Մեսսիինն է, որը մեղադրվում է մի քանի անգամ 200 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ: «Այո, Մեսսիին 200 հազար դոլար էինք վճարում յուրաքանչյուր ընկերականի համար,- հաստատեց Բուրսակոն` ի պատասխան հարցաքննությունը վարած դատախազի հարցի:- Գումարը վճարվում էր նրան, իսկ նա բաժանում էր այն խաղընկերներին»: Պետք չէ լիակատար վստահությամբ վերաբերվել հայտարարությանը, քանի որ Բուրսակոն այլ մանրամասներ չի նշել, բայց ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգների արդարադատությունը կցանկանա պարզել այս հարցը: