19.11.2017 11:15

Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակավայրը

Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով փոխել է բնակավայրը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված է փոխել բնակության վայրը: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը: 

5 հարկանի առանձնատան թաղամասում շատ մարդիկ են հավաքվել, ովքեր հետաքրքրվել են բրազիլացու կյանքով: 

Անգամ 25-ամյա խաղացողի տուն ներխուժում է ֆիքսվել, որը 170 սմ բարձրությամբ դարպաս ունի:

Նեյմարի նոր բնակավայրի տեղակայության մասին տեղեկություն չկա: