19.11.2017 11:31

ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի ռեկորդակիրները

ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի ռեկորդակիրները

Եկող շաբաթ ՈւԵՖԱ-ն սկսելու է տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը։ Նշանակալի իրադարձությանն ընդառաջ՝ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է ըստ դիրքերի այն 11 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ավելի հաճախ են ընդգրկվել խորհրդանշական հավաքականում։

Դարպասապահ - Իկեր Կասիլյաս - 6 անգամ (2007, 2008, 2009, 2010, 2011, 2012)
«Ռեալ», «Պորտու», Իսպանիայի հավաքական

Լեգենդար դարպասապահը նշված տարիներին ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում։ Նրա գլխավոր մրցակիցներն են Ջանլուիջի Բուֆֆոնը և Մանուել Նոյերը․ իտալացին տարվա հավաքականում եղել է 4 անգամ, գերմանացին՝ 3։

Պաշտպաններ

Կարլես Պույոլ - 6 (2002, 2005, 2006, 2008, 2009, 2010)
«Բարսելոնա», Իսպանիայի հավաքականը

Պույոլի կարիերայի լավագույնը շրջանը սկսվեց 2005 թվականին։ 2006, 2009 և 2011 թվականներին նա «Բարսելոնայի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, 2008 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն, 2010-ին՝ աշխարհի։ Բոլոր դեպքերում նա մեծ ներդրում ունեցավ թիմի և հավաքականի հաջողություններում։

Ֆիլիպ Լամ - 5 (2006, 2008, 2012, 2013, 2014)
«Բավարիա», Գերմանիայի հավաքական

Վերջին տասնամյակի Եվրոպայի ամենակայուն պաշտպաններից մեկն առաջին անգամ լավագույնների թվում հայտնվեց 2006 թվականին։ Հետո ժամանակավոր դադար վերցրեց, ապա կրկին ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։

Սերխիո Ռամոս - 6 (2008, 2012, 2013, 2014, 2015, 2016)
«Ռեալ», Իսպանիայի հավաքական

Վերջին հինգ տարիների ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականի անփոխարինելի ներկայացուցիչներից է Սերխիո Ռամոսը։ Առաջին անգամ նման պատվի իսպանացի պաշտպանն արժանացել է 2008 թվականին։

Ժերար Պիկե - 5 (2010, 2011, 2012, 2015, 2016)
«Բարսելոնա», Իսպանիայի հավաքական

Վերջին 8 տարիներին Պիկեն 7 անգամ մասնակցել է քվեարկությանը և 5 դեպքում հայտնվել լավագույնների թվում։

Կիսապաշտպաններ

Չավի Էրնանդես - 5 (2008, 2009, 2010, 2011, 2012)
«Բարսելոնա», Իսպանիայի հավաքական

Կատալոնացին առաջին անգամ մասնակցել է քվեարկությանը 2005 թվականին, սակայն առաջին անգամ խորհրդանշական հավաքականում հայտնվել է 3 տարի անց։ 2008 թվականից հետո 5 անգամ անընդմեջ Չավին եղել է լավագույնների ցանկում։

Անդրես Ինյեստա - 6 (2009, 2010, 2011, 2012, 2015, 2016)
«Բարսելոնա», Իսպանիայի հավաքական

Ինչպես Չավին, այնպես էլ նրա թիմակից Ինյեստան, մեկ անգամ հայտնվելով տարվա թիմում, այնտեղ դիրքերն ամնրապնդեց մի քանի։

Սթիվեն Ջերրարդ - 3 (2005, 2006, 2007)
«Լիվերպուլ», Անգլիայի հավաքական

Ջերրարդը այն հինգ կիսապաշտպաններից է, ովքեր 3 անգամ ընդգրկվել են տարվա խորհրդանշական հավաքականում։ Ռեկորդակիրների ցանկում նա է ընդգրկվել, քանի որ մյուսներից շատ է մասնակցել քվեարկությանը՝ 7 անգամ։ Կական նոմինացվել է 5 անգամ, Ռոնալդինյոն՝ 4, Պավել Նեդվեդը՝ 3, Զինեդին Զիդանը՝ 3։

Հարձակվողներ

Կրիշտիանու Ռոնալդու - 11 (2004, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016)
«Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», Պորտուգալիայի հավաքական

Ռոնալդուն բացարձակ ռեկորադակիր է․ նոմինացվել է 13 անգամ, լավագույնների թվում հայտնվել 11 անգամ։ 

Լիոնել Մեսսի - 8 (2008, 2009, 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016)
«Բարսելոնա», Արգենտինայի հավաքական

Մեսսին առաջին անգամ քվեարկությանը մասնակցել է 2006 թվականին, ընտրվել՝ 2008-ին, ինչից հետո էլ ամրապնդել է դիրքերը։

Թյերի Անրի - 5 (2001, 2002, 2003, 2004, 2006)
«Արսենալ», Ֆրանսիայի հավաքական

Խորհրդանշական հավաքականի քվեարկության անցկացման առաջին իսկ տարվանից Անրին եղել է լավագույնների թվում և միայն 2005 թվականին է դուրս մնացել ցանկից։