20.11.2017 09:00

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Վալենսիա»-ի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Վալենսիա»-ի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց

«Վալենսիա»-ի կիսապաշտպան Կարլոս Սոլերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաներ»-ը 20-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց կառաջարկեն 45 մլն եվրո:

Բացի այդ Սոլերին անգլիական գրանդում ցանկանում է տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «չղջիկներ»-ի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: