20.11.2017 09:15

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր և ավելի շահավետ առաջարկ կկատարի «Տոտենհեմ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր և ավելի շահավետ առաջարկ կկատարի «Տոտենհեմ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել «Տոտենհեմ»-ի պաշտպան Դենի Ռոուզի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են խաղացողի տեղափոխության դիմաց «խթաններ»-ին վճարել 45 մլն եվրո և գործարքի մեջ ներառել պաշտպան Լյուկ Շոուին, որը Մոուրինյոյի գլխավորությամբ քիչ խաղային ժամանակ է ստանում:

Անգլիացու պայմանագրի ժամկետը «Տոտենհեմ»-ի հետ ավարտվում է 2021 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոուզը Անգլիայի փոխչեմպիոնի կազմում մասնակցել է 3 հանդիպման, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: